Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պորոշենկոն ԱՄՆ-ին ու Եվրոպային հորդորել է «չընդունել» ռուսական նավերը

Պորոշենկոն ԱՄՆ-ին ու Եվրոպային հորդորել է «չընդունել» ռուսական նավերը
08.12.2018 | 19:04

Ուկրինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն ամերիկյան Fox News հեռուստաընկերության ենթերում Ամերիկայի Միացյալ նահանգներին և Եվրոպային հորդորել է՝ ռուսական նավերի համար փակել բոլոր նավահանգիստները: Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահական կայքէջից:

«Այս իրավիճակում ռուսական նավերը չպետք է ելք ունենան դեպի ամերիկյան կամ եվրոպական նավահանգիստներ»,- ասել է Պորոշենկոն:

Նա նաև հայտարարել է, որ այս պահին Կերչի նեղուցում գործունեություն իրականացնող ռուսական բոլոր կազմակերպությունները կրում են ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից հաստատված պատժամիջոցները: «Ռուսաստանը դեմ է գնում ամբողջ աշխարհին»,- նկատել է վերջինս՝ ամերիկացի ու եվրոպացի իր գործընկերներին հորդորելով ջանք գործադրել վերականգնելու համար Ազովի ծովում և Կերչի նեղուցում տիրող անօրեն շրջափակումը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2848

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ